կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի. Արմավիրի մարզպետ

Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի. Արմավիրի մարզպետ

Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմային էլեկտրակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը:

՛՛Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։

Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:

Օգոստոսի 31-ին` ժամը 14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։

Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ՛՛,-նշել է նա։

Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում, Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել էր էներգահամակարգից, իսկ արդեն այսօր՝ օգոստոսի 31-ին, 14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։

  • Կիսվել: