երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Անկարայի նախագահական պալատը հայերից խլված տուն է. թուրք պատմաբան

Անկարայի նախագահական պալատը հայերից խլված տուն է. թուրք պատմաբան

Թուրքական Milliyet թերթում հրապարակվել է պատմաբան Բասկին Օրանի հոդվածը, որը բացահայտում է որոշ փաստեր՝ կապված Ղասաբյան ընտանիքի՝ նախագահական տան հետ:

Այսպիսով պատմաբանը պատասխանել է մեկ այլ ԶԼՄ-ի՝ Անկարայի թերթի քարոզչական հոդվածին, որը կրում է «Նախագահական պալատն Անկարայի ժողովրդի նվերն է Աթաթուրքին» անվանումը: Բասկին Օրանը ապացուցում է, որ իրականում պալատը բոլորովին էլ նվեր չէ, այլ Ցեղասպանության ժամանակ հայերին կողոպտելու արդյունք:

Համաձայն թուրքական պաշտոնական վարկածի՝ այդ տունը հայերից գնել է Բուլղուրլուզադ ընտանիքը, սակայն Ղասաբյան ընտանիքի հետնորդը դեռ 2007-ին հայտարարել է, որ իրենք անշարժ գույքի այդ հատվածը չեն վաճառել:

Ավելի վաղ պալատի՝ հայկական ընտանիքին պատկանելու մասին գրել է Bayanat.org-ը:

  • Կիսվել: