շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Անահիտ Ավանեսյանը շարունակում է շրջայցերը բժշկական կենտրոններ (տեսանյութ)

Անահիտ Ավանեսյանը շարունակում է շրջայցերը բժշկական կենտրոններ (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է շրջայցերը բժշկական կենտրոններ:
 
Նախարարը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել. «Այսօրվա շրջայցի արձանագրումները. 
 
1. «Արմենիա» ՀԲԿ-ի  պոլիկլինիկա այցի ընթացքում քննարկեցինք բարեկարգման և վերազինման ծրագիրը, քաղաքացիներին բարեկարգ պայմաններում սպասարկելու համար։
 
2. ⁠Երևանի «Բաղրամյան» առողջության կենտրոնում քննարկեցինք ուղեգրման գործընթացի կազմակերպչական փոփոխությունները։
 
3. ⁠Էլեկտրոնային տվյալներին զուգահեռ` շատ պոլիկլինիկաներում առկա է թղթային փաստաթղթեր լրացնելու խնդիրը։
 
4. ⁠Քաղաքացիները շնորհակալ են և շատ կարևոր գործնական առաջարկներ են անում, որոնք կիրացնենք»:
 

  • Կիսվել: