ԱՄՆ-ում կորոնավիրուսով ախտահարված 34-ամյա հայ է մահացել
ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում 34-ամյա հայ է մահացել։ Այս մասին հայտնում է asbarez.com-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջեֆրի Ղազարյանը Լոս Անջելեսում կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մահացած մարդն է:
Ղազարյանի մոտ կորոնավիրուսն ախտորոշվել է մարտի 13-ին, որից հետո նա մոտ հինգ օր Փասադենայի հիվանդանոցում թոքերի արհեստական օդափոխման սարքին է միացված եղել: Նա COVID-19-ի թեստ հանձնելուց հետո ինքնամեկուսացել է: Կորոնավիրուսի առկայությունը նրա մոտ հաստատվել է մարտի 13-ին, հաջորդ օրը նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ թոքերի 60-70 տոկսը բորբոքված է եղել:
Նշվում է, որ Ղազարյանը մանկության տարիներին ասթմա և հաճախ հանդիպող բրոնխիտ է ունեցել, իսկ վերջերս՝ 2016 թվականին, ամորձու քաղցկեղի վիրահատության ենթարկվել: