հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ԱՄՆ սենատոր Մենենդեսը պատմել է իր հայ դայակի մասին

ԱՄՆ սենատոր Մենենդեսը պատմել է իր հայ դայակի մասին

Ինչպես արդեն հայտնի է՝ ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևը:

Սենատոր Մենենդեսը արդեն հասցրել է սիրվել աշխարհասփյուռ հայերի կողմից:Իսկ դրա պատճառ հանդիսացավ այն, որ վերոնշյալ բանաձևի ընդունումը կարդալու ժամանակ սենատորը հազիվ զսպեց իր արցունքները, քանի որ, նա այդ պայքարը համարում էր իր սեփականը:

Ի դեպ՝ կա մի հետաքիքիր և ուշագրավ դրվագ սենատորի կյանքից: Այսպես՝ Ռոբերտ Մենեդեսը երկար տարիներ զբաղվել է ակտիվ քաղաքականությամբ ու ԱՄՆ-ում պաշտպանել հայ ժողովրդի շահերը:

Հատկապես պետք է հիշատակել այն, որ հենց Մենենդեսի շնորհիվ չեղյալ համարվեց, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ուղղաթիռներ վաճառելու գործընթացը:

Մենենդեսի ծնողները ԱՄՆ են գաղթել Կուբայից։ Բարեբախտաբար, ընտանիքի սոցիալական վիճակը թույլ է տվել, որպեսզի Ռոբերտի ծնողները դայակ վարձեն նրա համար, քանի որ իրենք աշխատում էին և ժամանակ չէին ունենում զբաղվելու իրենց երեխայով:

Սակայն նրանք վստահ էին, որ Ռոբերտը ապահով ձեռքերում է, քանի որ վերջինիս դաստիարակությամբ զբաղվում էր իրենց՝ ազգությամբ հայ հարևանուհին:

Օրերս սենատորը հետաքրքիր և հուզիչ մի պատմություն է հիշել՝ կապված իր դայակի՝ տիկին Անուշի հետ:

Մենենդեսը պատմել է. Փոքր ժամանակ երբեմն մտածում էի՝ ծնողներս ինձ այքան էլ չեն սիրում, քանի որ ինձ հետ գրեթե ժամանակ չէին անցկացնում, իսկ դրա փոխարեն ամբողջ օրը տարված էին գործերով: Ինձ ու քրոջս հետևում էր տիկին Անուշը։ Ես 9 տարեկան էի, երբ այդ ծեր կինը առաջին անգամ եկավ մեր տուն: Այսօրվա պես հիշում եմ նրա դեմքը։ Չնայած որ նա այդ ժամանակ ուներ բավական մաշված տեսք, սակայն կարողացել էր գրավել ունևոր և կայացած ծնողներիս ուշադրությունն ու հմայքը: Իսկապես, հնարավոր չէր չհմայվել այդ կնոջ տեսքով։ Դե բնականաբար մեր առաջին հանդիպումը անցավ ոչ այդքան հաճելի պայմաններում, ինչի համար էլ մինչ այժ զղջում եմ, բայց չխորանալով մանրամասների մեջ, միանգամից ասեմ, որ տիկին Անուշին շատ շուտ հաջողվեց ընկերանալ մեզ հետ:

Ինչպես արդեն ասացի, ես կարծում էի թե ծնողներս ինձ անտեսում էին, ու հաճախ էի փակվում սենյակումս և տխրում, լինում էր դեպքեր, երբ անգամ թաքուն արտասվում էի: Մոռացա նշեմ, որ այդ ժամանակ, ես խաղում էի տեղի մարզական ակումբներից մեկում, որպես առաջատար հարձակվող․ հայրս շատ էր սիրում ամերիկյան ֆուտբոլ: Եվ ահա, ծննդյանս օրը, երբ լրանում էր 10-ամյակս, նշանակված էր եզրափակիչ հանդպիպում մեր ու մրցակից թիմերի միջև: Չգիտեմ, կհավատաք թե ոչ, բայց ես այդ օրը արթնացել էի, ոչ թե ծննդյան օրվա առթիվ նվերների սպասումով, այլ որ պետք է այդ խաղին խփեի հաղթական գոլը: Ծնողներս խոստացել էին, որ այս անգամ անպայման ներկա էին գտնվելու խաղին։ Այդպես էլ եղավ, սակայ չանցած 15 րոպե նկատեցի, որ նրանք բացակայում են․․․

Անմիջապես սկսեցի հուզվել և կորցնելով ինքնատիրապետումս դուրս վազեցի մարզադաշտից: Ինչպես միշտ, տիկին Անուշը կողքիս էր, և այդ օրը նույնպես բացառություն չէր: Հասնելով տուն՝ ահավոր նյարդայնացած վիճակում սկսեցի այս ու այն կողմ նետել տան արժեքավոր իրերը ու կոտրեցի մեր գրեթե բոլոր ընատնեկան նկարները: Բարձր բղավում էի թե որքան եմ ատում նրանց և որ պետք է փախչեմ տանից․․․

Եվ ահա, այդ ժամանակ ներս մտավ տիկին Անուշը, ու սկսեց բարձր ծիծաղել:

Այդ տեսնելով, ես միանգամից հավաքվեցի ու զարմացա, թե ինչու համար էր նման լարված իրավիճակում այդ տխրադեմ կինը բարձր ծիծաղում: Տիկին Անուշ, ինչ եք անում, ձեզ լավ չեք զգում, հետաքրքրվեցի՝ կարծելով որ նրա հետ ինչ-որ բան այն չէ:

-Վայ, Ռոբերտ ջան, վայ տղաս, ախր եթե իմնայիր թե որքան անիմաստ ու անտեղի է քո այդ պոռթկումը, դու էլ կսկսեիր ինձ պես ծիծաղել:

-Տիկին Անուշ, Դուք երևի չգիտեք, բայց իմ նման վիճակում հայտնվելն ունի շատ տեղին պատճառ։ Ծնողներս խաղի ընթացքում հեռացան, չսպասելով որ այն ավատվի, թեպետ նախապես խոստացել էին, որ մնալու էին․ ասացի ես․․․

—Տղաս, իսկ ով ասաց, որ նրանք հեռացել են ու չեն մնացել․

Ինչպես թե ով ասաց․ ես իմ սեփական աչքերով տեսա, որ նրանք այնտեղ չէին․․․

—Իսկ գիտես թե որտեղ էին․ դե իհարկե ոչ։ Այ, որ հիմա ասեմ, քեզ պետք է վատ զգաս։ Նրանք ոչ թե հեռացել էին մարզադաշտից ու չէին սպասել, որ խաղը ավարտվի, այլ ընդամենը րոպեով գնացել էին, որպեսզի քո ամենասիրած մարզիկից թույլտվություն վերցնեին, որ նա քեզ հետ լուսանկարվի։ Բայց ցավոք սրտի, այդ դու հեռացար ու չսպասեցիր՝ ծննդյանդ անակնկալին, ու ցավոք այդ մնաց կիսատ։ Բայց դու մի տխրի, մի բան կմտածենք․ ասաց տիկին Անուշն ու պինդ բռնելով ձեռքս կսկեց շոյել գլուխս:

Այդ պահին, ես իսկապես շատ նեղցեցի, ասածներիս ու արածներիս համար։ Ու այդ օրվանից այլ աչքով սկսեցի նայել ծնողներիս՝ մտքիցս հանելով, որ նրանք ինձ չեն սիրում․․․

Մի քանի ամիս անց, այդ մարզիկը, ում անունը ցավոք, չեմ հիշում, հյուրընկալվեց մեզ․․․

Այդ հետո էի իմանալու, որ այն չարաբաստիկ օրը, ծնողներս իսկապես հեռացել էին մարզադածտից՝ թողնելով ինձ մենակ, իսկ տիկին Անուշը, ինչպես միշտ հարթել էր խնդիրը․․․

Տարիքիս հետ հասկացա, որ, իրոք, պետք չէր մեղադրել ծնողներիս, քանի որ նրանք օր ու գիշեր աշխատում էին, որպեսզի ես ոչնչի կարիք չունենամ․․․

Եվ այսօր ես պարտական եմ նրաց դրա համար, բայց առավել պարտական եմ այն հմայիչ, խելացի ու հոգատար դայակին՝ տիկին Անուշին, ով թույլ չտվեց, որ ես բաժանվեմ իմ ծնողներից ու դեռ մի բան էլ արեց այնպես, որպեսզի ես ավելի մտերմանամ նրանց հետ․ Ինչ կարող եմ ասել․ հայերը այդպիսին են․ հոգատար և դիմացինի մասին մտածող․․․

 

  • Կիսվել: