կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
ԱՄՆ-ից Երևան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին քանակը

ԱՄՆ-ից Երևան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին քանակը

ԱՄՆ-ից  արդեն Հայաստան է հասել  կորոնավիրուսի կանխարգելման իրերի առաջին խմբաքանակը, որ հավաքվել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, Ամերիկայի Հայ օգնության միության (ՀՕՄ) և «Chevy Chase» վիրաբուժական կենտրոնի օժանդակությամբ:

Իրերի տեղափոխմանը օժանդել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և «Հայաստան»  համահայկական հիմնադրամը:
 
Ինչպես գրում է Արևելքը, ստացված անհրաժեշտ պարագաների թվում են դիմակներ, սանիտարահիգենիկ պարագաներ, բամբակյա սպունգներ, բախիլներ, թերմոմետրեր, ձեռնոցներ, ախտորոշիչ սարքեր և այլն, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով կհանձնվեն Առողջապահության նախարարությանը։ Իրեր կուղարկվեն նաև Արցախ: 

  • Կիսվել: