Ամերիկահայ գործարարը գնել է RTVI միջազգային հեռուստաալիքը
Ամերիկահայ գործարար Միքայել Իսրայելյանը ձեռք է բերել Նյու Յորքից հեռարձակվող RTVI ռուսալեզու միջազգային հեռուստաալիքի հսկիչ փաթեթը, տեղեկացնում է Reuters-ը:
Իսրայելյանը մտադրիր է Միացյալ Նահանգներում ընդլայնել լսարանը. «Այսօր ԱՄՆ-ում բնակվող ռուսալեզու հանրության թիվը հասնում է մոտ 7 միլիոնի: Այդ մարդիկ հետաքրքրված են մայրենի լեզվով բարձր որակի օրիգինալ բովանդակությամբ: Ես տեսնում եմ արևմտյան ափին բիզնեսի ընդլայնման հետագա հնարավորությունները նոր սերնդի հեռուստադիտողների գրավելու համար, որոնք ձգտում են պահպանել կապը ռուսական մշակույթի և օրակարգի հետ»:
Նշենք, որ RTVI հեռուստաալիքը հիմնադրվել է 2002-ին և հեռարձակվում է ավելի քան 50 երկրում: Հեռուստաալիքի լսարանը հասնում է 25 միլիոնի:
Միքայել Իսրայելյանը ռեստորատոր և ձեռներեց է: Երևանում ծնված Միքայելը 14 տարեկանում բացել է իր առաջին սրճարանը: 2 տարի անց նա տեղափոխվել է ԱՄՆ: Այժմ Միքայել Իսրայելյանը Muse Lifestyle Group-ի գործադիր տնօրենն է: