Ամերիկացի դատախազը հայտարարել է Հոնդուրասի նախագահի՝ նարկոբարոններից միլիոնավոր դոլարներ կաշառք վերցնելու մասին
Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը նարկոբարոններից միլիոնավոր դոլարների չափով կաշառք է վերցրել, հայտարարել է ամերիկացի դատախազ Ջեյսոն Ռիչմանը՝ ելույթ ունենալով Հոնդուրասի նախագահի եղբոր՝ Խուան Անտոնիո Էրնանդեսի (ավելի հայտնի որպես Թոնի) նկատմամբ դատավարության ժամանակ, տեղեկացնում է The Telegraph-ը:
Նա ձերբակալվել էր 2018-ին Մայամիի օդանավակայանում՝ ԱՄՆ թմրանյութ մատակարարելու նպատակով դավադրության մեջ կասկածանքով:
«Նրան պաշտպանել է Հոնդուրասի ներկայիս նախագահ, որը միլիոնավոր դոլարների չափով կաշառք է ստացել նարկոբարոններից»,-ասել է Ռիչմանը:
Նախագահ Էրնանդեսը հերքել է մեղադրանքները ՝ դրանք անվանելով անհեթեթություն: