Ամեն ինչ իրականացվելու է, որ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի չմնան. Ճամբարակի համայնքապետարան
Դիտարկելով ստեղծված իրավիճակը՝ Ճամբարակի համայնքապետարանը վստահեցնում է, որ անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի ու անհրաժեշտ պայմանների չմնան։ Այս մասին ասված է Ճամբարակի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
«Հետո արդեն որոշումներ կկայացվեն շենքի և երկարաժամկետ լուծումներ տրվող քայլերի մասին։
Համայնքապետարանը ցավակցում է աղետի հետևանքով զոհված համաքաղաքացիների ընտանիքների անդամներին, հարազատներին և իր երախտագիտությունը հայտնում բոլոր կառույցներին, կազմակերպություններին, անհատ քաղաքացիներին՝ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու, տուժած բնակչության կողքին լինելու, բարոյական և ֆիզիկական օգնություն ցուցաբերելու և ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար»,-ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 4 շենքի բնակարաններից մեկում հրդեհի բռնկման և փլուզման դեպք է գրանցվել, որը, ըստ նախնական տվյալների, առաջացել է գազի պայթյունից։