հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Ամեն ինչ անում ենք, որ ՀՀ քաղաքացիները մատչելի գներով ճամփորդեն. Փաշինյան

Ամեն ինչ անում ենք, որ ՀՀ քաղաքացիները մատչելի գներով ճամփորդեն. Փաշինյան

Այսօր հրապարակում է եղել, որ խոշորագույն ավիաընկերություններից մեկը Հայաստանում բազավորվում է և նոր 8 թե 9 ուղղություններով չվերթ է բացում: Սա կապ ունի նրա հետ, որ մենք, չարչարվելով, տանջվելով, սխալվելով, ամեն ինչ արել ենք և անում ենք ՀՀ քաղաքացիների համար էժան և մատչելի գներով ճամփորդելու համար: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես չեմ դադարի ասել և պնդում եմ, որ, այո՛, մենք բոլոր հնարավոր և անհնար միջոցները ձեռնարկում ենք, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար ճամփորդելու այլընտրանքային և մատչելի տարբերակներ ձևավորվեն: Առավոտից իրիկուն խոսում եք գների թանկացման մասին: Դե եկեք գնանք, նայենք Հայաստանում ավիատոմսերի գների դինամիկան վերջին տասը տարվա ընթացքում: Բա դա քաղաքացու գրպանից չի՞:

Ճանապարհին սխալվել ենք, բայց կանգ չենք առնում, որովհետև ուզում ենք աշխարհը բացել ՀՀ քաղաքացիների առաջ և ՀՀ-ն բացել աշխարհի քաղաքացիների առաջ: Երբ Wizzair-ը տարածում է, որ բազային գները սկսելու են 29 եվրոյից, և 8, 9 ուղղություններով ՀՀ քաղաքացին կարողանալու է ճամփորդել, այդ թվում մեր սխալների, էդ սխալների ընթացքում մեր ձեռք բերած փորձի արդյունք է, և ես շատ ուղիղ սրա մասին ասում եմ»,-նշել է նա:

  • Կիսվել: