Աբովյանում վագոն-տնակ է այրվել
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14։40-ին Աբովյան քաղաքի Դուրյան թաղամասի 10-րդ փողոցում վագոն-տնակում է այրվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։08-ին, մարվել՝ 15։22-ին։ ԱԻՆ տեղեկատվությամբ, այրվել է վագոն-տնակի (ոչ բնակելի) փայտե հատակը (20 քմ):


