երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
99 համարի երթուղային տաքսու վթարից տուժածները ստացել են իջին ծանրության կոտրվածքներ․ ԱՆ

99 համարի երթուղային տաքսու վթարից տուժածները ստացել են իջին ծանրության կոտրվածքներ․ ԱՆ

Փետրվարի 5-ին առողջապահության նախարարությունը հաղորդում է ստացել, որ 99 համարի երթուղային տաքսին վթարի է ենթարկվել և կան տուժածներ: 

Ինչես InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ:

Բացի այդ, 3 տուժած տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով:

Ներկայումս բոլոր տուժածները ստանում են ահրաժեշտ առաջին բուժօգնություն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

  • Կիսվել: