կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության փոփոխություն. քաղաքապետարան

7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության փոփոխություն. քաղաքապետարան

Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020 թ. մայիսի 12-ից մայրաքաղաքի ևս 6 փողոցների՝ 7 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, տեղեկացնում են քաղաքապետարանից։

 

Բաղրամյան պողոտա - Երզնկյան փողոց խաչմերուկում,
Արշակունյաց պողոտա հհ.12, 15,
Աճառյան փողոց՝ քարի մոտ,
Լենինգրադյան փողոց հ.10,
Թբիլիսյան խճուղի հ.73/2,
Զ. Քանաքեռցու փողոց հհ.63, 65 և Զ. Քանաքեռցու փողոց՝ հ.117։

 

Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։

  • Կիսվել: