ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել 2 անձի կողմից։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

՛՛Մեզ համար շատ կարևոր է ուղևորների և վարորդների անվտանգությունը, և նման դեպքերը չենք կարող անտեսել։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: