2025 թվականին ՀՀ քաղաքացիության տրամադրման պատմական ռեկորդ է գրանցվել․ ՆԳՆ
2014-2021 թվականներին քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումների տարեկան միջին թիվը կազմել է շուրջ 10 հազար։ Հունիսի 9-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով ցուցանիշի աճի տեմպերն ու հաջորդող տարիներին ՀՀ քաղաքացիության նկատմամբ հետաքրքրության ընդհանուր աճը։
Նրա խոսքով՝ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է 25,515 մարդ, 2023-ին՝ 19,185, իսկ 2024-ին՝ 21,437։ «2025 թվականին արձանագրվել է պատմական ռեկորդ. մենք ստացել ենք քաղաքացիության ստացման 32,891 դիմում։ Նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 25,670 անձի»,- նշել է Ղազարյանը։



