հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
2 հոգու որոնում են, մարզպետը դեպքի վայրում է, նախնական վարկած չկա. Գեղարքունիքի փոխմարզպետ

2 հոգու որոնում են, մարզպետը դեպքի վայրում է, նախնական վարկած չկա. Գեղարքունիքի փոխմարզպետ

Ես առավոտից Ազգային ժողովում եմ, միայն տեղյակ եմ, որ պայթյուն է տեղի ունեցել, այս պահին որոնում են եւս երկու քաղաքացու։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքի փոխմարզպետ Ջանիկ Բազեյանը՝ անդրադառնալով Ճամբարակում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի դեպքին։

Նա նշեց, որ այս պահին որեւէ վարկած չկա. «Նախնական ոչ մի բան չկա։ Մարզպետն այս պահին դեպքի վայրում է»,–ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ․ կա 3 զոհ։ Ըստ տեղեկությունների՝ առնվազն եւս 2 հոգի փլատակներում է։ Նրանց փնտրում են։

Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

  • Կիսվել: