ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
100-200 հազար դրամի տուգանք կամ 1-3 ամիս կալանք. կենդանիների հանդեպ բռնությունը քրեականացնող օրինագիծը ընդունվեց

100-200 հազար դրամի տուգանք կամ 1-3 ամիս կալանք. կենդանիների հանդեպ բռնությունը քրեականացնող օրինագիծը ընդունվեց

Ազգային ժողովն այսօր ձայների  74 կողմ, 11 դեմ և 17 ձեռնպահ հարաբերակցությամբ, առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծը:

Նախագծով նախատեսվում է տնային և անտուն կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի (խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) համար սահմանվում է տուգանք՝ 100-200 հազար դրամի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ՝ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։

Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է 300-500 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։

 

  • Կիսվել: