երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն. ՆԳՆ  լսել հոդվածը

Ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն. ՆԳՆ լսել հոդվածը

ՆԳՆ-ից հիշեցնում են, որ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը, ժամը՝ 14։00-ն։
 
«Դիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Այլ անձի անունից ներկայացվելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական կարգով վավերացված լիազորագիր։
 
Ուշադրություն. սահմանված ժամկետից հետո դիմումների ընդունումը դադարեցվելու է, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով»,- հայտնում են նախարարությունից։

  • Կիսվել: