ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ընտրակաշառքի գործով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Ընտրակաշառքի գործով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Հակակոռուպցիոն դատարանը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման։ Այդ մասին 1lurer.am-ին տեղեկացրին Հակակոռուպցիոն դատարանից:
 
Ըստ մեղադրանքի՝  նա, լինելով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կազմակերպել և իրականացրել է ընտրակաշառքի համակարգված բաշխում։
 
Դատարանի վճռով Սեդրակյանը մեղավոր է ճանաչվել ընտրակաշառք տալու համար։
 

  • Կիսվել: