Ընտրակաշառք տալու, ստանալու համար վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ
Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում միայն վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։


