շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վարչական արձանագրություն չկազմելու համար պարեկներին կաշառք առաջարկած 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Վարչական արձանագրություն չկազմելու համար պարեկներին կաշառք առաջարկած 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Մարտի 24-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի 40-ամյա վարորդը Բագրևանդի փողոցում, վարչական արձանագրություն չկազմելու համար, փորձել է 10 000 դրամ կաշառք տալ Երևան քաղաքի պարեկներին: Հայտնում են ՆԳՆ-ից:

 

Պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

  • Կիսվել: