ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վահե Ղազարյանը կադրային փոխատեղումներ է կատարել  պարեկային ծառայությունում

Վահե Ղազարյանը կադրային փոխատեղումներ է կատարել պարեկային ծառայությունում

Հուլիսի 15-ին, ՀՀ  Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոխատեղումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայությունում, հաղորդում է Shamshyan.com-ը:

ՀՀ  Ներքին գործերի նախարարի հրամանով  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը ազատվել է այդ պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով  Մհեր Մելքոնյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար։

ՀՀ ՆԳՆ Նախարարի հրամանով Կարեն Կուրեղյանը ազատվել է  ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և ՀՀ ՆԳՆ Նախարարի մեկ այլ հրամանով  նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար։

  • Կիսվել: