Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավորներով, վերևում դրոններ են աշխատում. Արման Աբովյան
Գագիկ Ծառուկյանի տան մոտ ենք գտնվում, այս պահի դրությամբ ինչ-որ խուզարկություն է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են, տունը շրջապատված է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
«Այս պահին գործողություններ են ընթանում, չգիտենք առայժմ այս պահի դրությամբ ինչ է, բայց գիտենք, որ ըստ էության տունը շրջապատված է և տան ներսը ինչ-որ գործողություններ են կատարում, առայժմ այսքանը»,– նշել է նա։
Ավելի ուշ Աբովյանը նոր տեսանյութ է տարածել Ծառուկյանի տան դիմացից՝ նշելով, որ վերևում դրոններ են աշխատում. «Որոշ տվյալներով նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրա հետ կապ ունեցող վայրեր են մտել խուզարկության. Խոսքը վերաբերում է Կոնյակի գործարանի, Օլիմպավանի, «Մուլտի վելնես» ընկերության մասին է»։



