Թելման Թադևոսյանին ձերբակալել էին «ապօրինի զենքի» արդեն չարչրկված պատրվակով․ Փաստաբան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը տեղեկացնում է․
«Թելման Թադևոսյանի հետ դուրս եկանք Քրեական ոստիկանության Գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունից: Վերջինիս «հավիրել», այնուհետև ձերբակալել էին «ապօրինի զենքի» արդեն չարչրկված պատրվակով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթարկվել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանը։