հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանը Փաշինյանի առաջարկությամբ ու նախագահի հրամանով ազատվել է պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքէջից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Կարեն Գրիգորյանին ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

  • Կիսվել: