Սյունիքի բնակիչ է կալանավորվել անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով
Սյունիքի բնակիչ է կալանավորվել անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով:
Ըստ մեղադրանքի, Նորայր Մ.-ն սեռական կարիքները բավարարելու նպատակով տուժողի կամքին հակառակ՝ նրա անօգնական վիճակն օգտագործելով, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 14 տարին չլրացած անձի նկատմամբ։ Բացի դրանից, նա սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 12 տարին չլրացած անձի նկատմամբ։ Սյունեցի տղամարդը նաեւ բջջային հեռախոսով, ստեղծել և դրա վրա պահպանել է մանկական պոռնոգրաֆիա։
Նորայր Մ.-ն կալանավորվել է, գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, հայտնում է news.am-ը: