Շարունակում ենք դեռևս ոչ մարտական, խաղաղ պայմաններում ունենալ մահվան դեպքեր, որոնք ունեն խորքային պատճառներ. ՄԻՊ
«ԶՈւ-ում հիմնական մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից մեկը, որն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է, և ես սրա մասին անընդհատ եմ խոսում, ԶՈւ-ում կյանքի իրավունքի պաշտպանությունն է և խոշտանգումների ու վատ վերաբեմունքի արգելքի սկզբունքի անշեղ պահպանումը»,- ԱԺ-ում հայտարարեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
Մանասյանը նաև նշեց. «Ցավով պետք է նշեմ, որ մենք շարունակում ենք դեռևս ոչ մարտական, խաղաղ պայմաններում ունենալ մահվան դեպքեր, որոնք ունեն խորքային պատճառներ և այդ խորքային պատճառները ոչ թե պետք է պարզապես վերլուծության ենթարկվեն, այլ հայեցակարգային լուծումներ պետք է տրվեն այս խնդիրներից խուսափելու համար՝ այդ թվում պատասխանատու անձանց պատասխանատվության անխուսափելիությունը երաշխավորելու արդյունքում»:
ՄԻՊ-ը խոսեց նաև խոշտանգումների մասին. «Ուզում եմ հատուկ արձանագրել նաև խոշտանգումներից և վատ վերաբերմունքի այլ ձևերից զերծ մնալու իրավունքի երաշխավորման հետ կապված խնդիրները, որի հետ կապված ամենախնդրահարույց ասպեկտն այս գործերով գործերի քննությունն է և միջազգային չափանիշների պահպանումը: Սրանք գործեր են, որոնք ունեն բազմաթիվ առանձնահատկություններ»: