հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը սեպտեմբերի 15-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, դիտաշտարակում հերթապահություն իրականացնելիս, ահազանգել է այն մասին, որ հիմնարկի քողարկող պատից դուրս նկատել է մարդկային շարժ։

Ահազանգից անմիջապես հետո «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են նշված հատվածի տեղազննություն, որի արդյունքում հայտնաբերել են ներնետված 2 պոլիէթիլենային շիշ՝ կպչուն ժապավենով փաթեթավորված։ Զննությամբ փաթեթներում հայտնաբերվել են բջջային հեռախոս, USB լար, բջջային հեռախոսի լիցքավորիչ և պատյան։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

 

  • Կիսվել: