երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄՔԴ գլխավոր քարտուղարն անդրադարձել են դատարանի և ՀՀ միջև առկա փոխգործակցությանը և հեռանկարներին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄՔԴ գլխավոր քարտուղարն անդրադարձել են դատարանի և ՀՀ միջև առկա փոխգործակցությանը և հեռանկարներին

Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Միջազգային քրեական դատարանին Հայաստանի Հանրապետության անդամակցությունից ի վեր դատարանի և ՀՀ-ի միջև առկա փոխգործակցությանը և հեռանկարներին: 

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ներգրավվել միջազգային համագործակցության ջանքերում՝ ուղղված միջազգային իրավական նորմերի պահպանմանն ու իրավունքի գերակայության ապահովմանը։

Անդրադարձ է կատարվել նաև Հռոմի Կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

  • Կիսվել: