Քննիչներն առգրավել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու անձնական հեռախոսը
ՀՀ քննչական կոմիտեի քննիչները առգրավվել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու անձնական հեռախոսը։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել՝ պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետեւանքով մեկ մարդ է մահացել։