չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Քաղաքացին «Արմավիր» ՔԿՀ բերված հեռուստացույցի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Քաղաքացին «Արմավիր» ՔԿՀ բերված հեռուստացույցի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացի Ա․Թ․-ի կողմից բերված հեռուստացույցը։

 

Զննությամբ ծառայողները հեռուստացույցի միջից հայտնաբերել են թաքցված բջջային հեռախոս, wi-fi սարք, TV smart box՝ համացանցին միանալու հնարավորությամբ, և 2 բաժանորդային քարտ։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: