ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Քաղաքացիական պայմանագիրը» կդիմի դատարան՝ Արման Թաթոյանի կողմից հնչեցված զրպարտող հայտարարությունների մասով. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիրը» կդիմի դատարան՝ Արման Թաթոյանի կողմից հնչեցված զրպարտող հայտարարությունների մասով. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիրը» կդիմի դատարան՝ Արման Թաթոյանի կողմից հնչեցված և որոշ լրատվամիջոցներում արտատված զրպարտող հայտարարությունների մասով՝ թե իբր «ՔՊ-ն ընտրողներին ստիպում է նկարել իրենց քվեաթերթիկը»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես նաև դիմելու ենք ԿԸՀ-ին մամուլում և սոցիալական ցանցերում լռության օրվա կանոնի բազմակի խախտումներով ՔՊ-ի դեմ տարվող հսկայածավալ հակաքարոզչության մասով՝ Բագրատ Գալստանյանի, այլ քոչարյանասերժական ուժերի և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից։ Հիշեցնեմ, որ այդ խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության։

Զարմանում եմ, թե որոշ ստահակներ ի՞նչ աստիճանի թքած ունեն Ընտրական օրենսգրքի և օրենքների վրա առհասարակ և թե ի՞նչ աստիճանի են կուրացած սերժաքոչարյանականներին ամեն գնով ծառայելու մոլուցքից»։

  • Կիսվել: