«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Անահիտ Աբրահամյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Անահիտ Աբրահամյանին: Նրա կենսագրությունն ԱԺ-ում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Անահիտ Աբրահամյանը ծնվել է 1979 թվականին Երևանում: 2001-ին ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը իրավաբանի որակավորմամբ: 2002-2007-ին սովորել է ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում: 2019-2021-ին հավատարմագրվել է Հարվարդի՝ Քենեդիի կառավարման դպրոցի կողմից՝ որպես հանրային քաղաքականության և առաջնորդության մասնագետ: 2022-2024-ին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը մարդու իրավունքների և սոցիալական արդարության արվեստների մագիստրոսի որակավորմամբ:
2001-2003-ին աշխատել է ՆԳՆ-ում, 2003-2019 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ոստիկանությունում, 2016-2019-ին աշխատել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական պաշտպանության բաժնում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, իրավաբան: 2022-2024-ին՝ ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ, իսկ 2024 թվականի մայիսից մինչ օրս «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է:
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ի անդամի պաշտոնում, Անահիտ Աբրահամյանից բացի, առաջադրվել են նաև Արմենուհի Հարությունյանի և Աշոտ Հայրապետյանի թեկնածությունները: