ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պայմանագրային զիծառայողի ծեծի դեպքով կա 2 մեղադրյալ. նրանցից մեկը կալանավորված է

Պայմանագրային զիծառայողի ծեծի դեպքով կա 2 մեղադրյալ. նրանցից մեկը կալանավորված է

Պայմանագրային զինծառայող Ավետիք Մկրտչյանին ծեծի ենթարկելու գործով կա երկու մեղադրյալ: Այս մասին NEWS.am—ի գրավոր հարցմանն ի պատասխանհայտնել են Քննչական կոմիտեից։

«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի փետրվարի 18-ի հարցման՝ հայտնում ենք, որ հարցմամբ նշված դեպքի առթիվ 2026 թվականի փետրվարի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որին միացվել է նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնված ևս երկու քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկը կալանավորվել է:

Տեղեկացնում ենք նաև, որ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում քննության համակողմանիությունը և դրա բնականոն ընթացքն ապահովելու նպատակով նախաքննական մարմնի կողմից իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան ապացուցողական, վարութային գործողություններ:

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից նշված մյուս հարցադրումների մասով քննության ներկա փուլում տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»։

  • Կիսվել: