ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Ըստ InfoPort.am-ի տվյալների, այս գործի շրջանակում անցնում է նաև Նոր-Նորքի թաղապետ Տիգրան Տեր Մարգարյանը։

Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակցիները երեկ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:

  • Կիսվել: