Միքայել Սրբազանին թույլ են տվել տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց. Փաստաբան
Միքայել Սրբազանին թույլատրել են տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց՝ բժշկական համապատասխան օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել փաստաբան Նարինե Ֆարմանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ պաշտպանների, Միքայել Սրբազանը վիրահատության կարիք ունի և ցանկանում է, որ վիրահատությունը կատարվի «Իզմիրլյան» հիվանդանոցում։


