ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մինչև հիմա ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե 300.1 հոդվածն ինչի մասին է. Վարդևանյան

Մինչև հիմա ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե 300.1 հոդվածն ինչի մասին է. Վարդևանյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն այսօր դատարանում լրագորղների հետ ճեպազրույցում անդրադարձավ փաստին, որ ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար:

«Այնպես չէ, որ ցանկացած հարց կարող է հայտնվել ՄԻԵԴ-ի բարձրագույն պալատում, այնպես չէ, որ ամեն դիմում վարույթ է ընդունվում, իսկ այս դիմումը վարույթ է ընդունվել»,-ընդգծեց Վարդևանյանը:

Վարդևանյանը նշեց, որ ՄԻԵԴ-ի 17 դատավորները քննելու են, թե արդյոք ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը համապատասխանո՞ւմ է կոնվենցիայի մի շարք իրավունքներին, թե՞ ոչ. «Փաստորեն, իրավական որոշակիության, կայունության, հետադարձ ուժի արգելքի, նման տեսակ հարցերը, որոնք կոնվենցիոնալ երաշխիքներ են, Եվրոպական  դատարանի բարձր պալատն արդեն քննության առարկա է դարձրել՝ վարույթ ընդունելով, բայց մենք ունենք կալանավորված անձ: Հիմա պատկերացրեք, որ պարզվում է, որ 300.1 հոդվածը խախտում է կոնվենցիայի իրավունքները, արդյո՞ք դա կնշանակի զուտ խորհրդատվական կարծիք:  Ֆորմալ առումով դա կոչվում է խորհրդատվական կարծիք, բայց ինչի՞ համար է այդ գործիքը նախատեսվել. նախատեսվել է, որպեսզի հետագա նման խախտումները կանխվեն»:

Նա նաև հավելեց, որ մինչև հիմա ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե 300.1 հոդվածն ինչի մասին է:

 

  • Կիսվել: