Մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
Դատարանի ընթացակարգերը ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի դատավոր Բեթի Հոլերը։ Նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն անդրադարձել է ներպետական օրենսդրության մեջ Հռոմի կանոնադրության իմպլեմենտացման, ինչպես նաև իրազեկման աշխատանքների կարևորությանը և ներկայացրել այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Նշվում է, որ աշխատաժողովին ներկա են գտնվել և բացման խոսքով հանդես եկել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։