Մեկ օրում բացահայտվել է 130 հանցագործություն. ՆԳՆ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-14-ը։
Բացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության,
- 7 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի իրացման,
- 5 դեպք՝ խուլիգանության,
- 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման ու փաստաթղթի կեղծիքի,
- 2-ական դեպք՝ դրամանենգության, կաշառակերության և ինքնիրավչության:
- Բացահայտվել են նաև ավազակության, բնակարանային գողության, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելու, վարժական հավաքներից խուսափելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- շորթման՝ 8 դեպք,
- մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու խուլիգանության՝ 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 8 ավտովթարի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: