ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու հերթական միջնորդությունը մերժվեց

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու հերթական միջնորդությունը մերժվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց հերթական անգամ մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը. Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ։

Նշենք, որ այսօր Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդել էր դատարանին մինչև 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին։

Հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Ըստ պաշտպանների` Մանվել Գրիգորյանի վիճակը շարունակում է ծանր մնալ:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմին և դրան հաջորդած օրերին Արցախի դիրքերում ծառայող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

 

  • Կիսվել: