երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Լիբանանը բավարարել է Հայաստանի միջնորդությունը. բնակարանից խոշոր չափերով կողոպուտ կատարողը հանձնվել է ՀՀ–ին

Լիբանանը բավարարել է Հայաստանի միջնորդությունը. բնակարանից խոշոր չափերով կողոպուտ կատարողը հանձնվել է ՀՀ–ին

Լիբանանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Գ.Ռ.-ին, ով մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով կողոպուտ կատարելու մեջ, հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Ռ.-ի տեղափոխումը Երևան:

  • Կիսվել: