երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Լայնածավալ խուզարկություններ են «Մուլտի Գրուպի» գրեթե բոլոր ընկերություններում և տնօրենների բնակարաններում. Տոնոյան

Լայնածավալ խուզարկություններ են «Մուլտի Գրուպի» գրեթե բոլոր ընկերություններում և տնօրենների բնակարաններում. Տոնոյան

Այս  պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա նաև տեսանյութ էր տարածել՝ նշելով, որ ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փասսաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 6–ի վառ առավոտյան խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ–որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. «Այս պահին գործողություններ են ընթանում, չգիտենք առայժմ այս պահի դրությամբ ինչ է, բայց գիտենք, որ ըստ էության տունը շրջապատված է և տան ներսը ինչ-որ գործողություններ են կատարում, առայժմ այսքանը»,– նշել էր նա։

Ավելի ուշ Աբովյանը նոր տեսանյութ է տարածել Ծառուկյանի տան դիմացից՝ նշելով, որ վերևում դրոններ են աշխատում. «Որոշ տվյալներով նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրա հետ կապ ունեցող վայրեր են մտել խուզարկության.  Խոսքը վերաբերում է Կոնյակի գործարանի, Օլիմպավանի, «Մուլտի վելնես» ընկերության մասին է»։

Այս առնչությամբ Քննչական կամիտեից միայն հայտնել էին. «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, որն այդպես էլ չէր քննարկվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավում սպառնացել էր ունեզրկել ու կալանավորել իր ընդդիմախոսներին։ Մասնավորապես, խոսքը Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի մասին էր։

  • Կիսվել: