Լապշինը ՀՀ ոստիկանների կողմից հայտնաբերվել է Բելառուսի կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. այժմ նա ազատության մեջ է. Դատախազություն
Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Ա. Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ: