կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է ընդհանուր շուրջ 70 քրեական վարույթ․ ՀԿ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է ընդհանուր շուրջ 70 քրեական վարույթ․ ՀԿ

2026 թվականի փետրվարի 7-ից Հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է ընդհանուր շուրջ 70 քրեական վարույթ, որոնցով մինչ օրս քրեական հետապնդումներ են հարուցվել 120 անձի նկատմամբ, ձերբակալվել է նրանցից 110-ը։ Նախաձեռնված վարույթներից 8-ը՝ 34 անձի վերաբերյալ շատ կարճ ժամանակահատվածում ավարտվել և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է ՀԿԿ նախագահ Արթուր Նահապետյանը։

«Մեր հորդորն է՝ չներքաշվել ընտրական գործընթացների հետ կապված անօրինական գործողությունների մեջ, չդառնալ ընտրական հանցագործությունների մասնակից»,- ասել է նա։


  • Կիսվել: