կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում․ 8 անձ ձերբակալվել է

Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում․ 8 անձ ձերբակալվել է

Խուզարկություններ են կատարվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում, կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ»,- հայտնեցին կոմիտեից։

Այս պահին 8 անձ է ձերբակալված։ Կոմիտեից հայտնում են, որ ըստ անհրաժեշտության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

  • Կիսվել: