երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում

Խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։

Այս մասին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը: 

Թեմայի շուրջ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանն՝ ընդգծելով, որ ՔՏՀԱ տեսչական մարմնից որևէ աշխատակից այս պահին չունի ձերբակալվածի կարգավիճակ: 

Խոսնակը հաստատել է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Տեսչական մարմնում այս պահին իրականացնում է խուզարկություն:

 

  • Կիսվել: