հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՅԴ Գյումրու գրասենյակի խուզարկությունից հետո 2 անձ է ձերբակալվել

ՀՅԴ Գյումրու գրասենյակի խուզարկությունից հետո 2 անձ է ձերբակալվել

ՀՅԴ Գյումրու գրասենյակում իրականացված խուզարկություններից հետո 2 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վաղ առավոտյան հայտնել էր, որ խուզարկություններ են իրականացվում Գյումրու ՀՅԴ գրասենյակում և իրենց ընկերների բնակարաններում։

«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված ևս մեկ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է 2 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն»,– նշեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

  • Կիսվել: