երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Հունիսի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է 619 ահազանգ (տեսանյութ)

Հունիսի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է 619 ահազանգ (տեսանյութ)

Հունիսի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 619 ահազանգ, որոնց մեջ ներառված են ինչպես տեղեկատվական, այնպես էլ ստուգման ենթակա զանգեր։

Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 52, քվեարկության գաղտնիության խախտման՝ 27, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 9, ընտրակաշառք տալու` 4, ընտրական գործընթացներին խոչընդոտելու` 2, ընտրատեղամասում սառը զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության 1-ական դեպքեր, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 18 անձ։

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 322 տեղեկությունները ստուգման փուլում են։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները․

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 2435 անձ, տեղեկանք է ստացել 1172-ը։
Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 1221 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 1725 զանգ։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 1745 քաղաքացու։

  • Կիսվել: