Հայտնի է՝ ինչ է հայտնաբերվել Արմավիրում այսօրվա խուզարկությունների ժամանակ
Արմավիրում այսօրվա խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է զինամթերք, օդաճնշիչ հրացաններ, գազային ատրճանակ, թմրանյութեր։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահներն Արմավիրի 20 հասցեներում խուզարկություններ էին իրականացրել։ Նրանք փնտրում էին զենք զինամթերք։



