ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Համայնքային ոստիկանները Ողջաբերդ գյուղի բնակչի տանը ապօրինի զենք-զինամթերք և կանեփի թփեր են հայտնաբերել

Համայնքային ոստիկանները Ողջաբերդ գյուղի բնակչի տանը ապօրինի զենք-զինամթերք և կանեփի թփեր են հայտնաբերել

Իրացնելով Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծական վարչությունում և Կապանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ Համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողները սեպտեմբերի 9-ին այցելել են Ողջաբերդ գյուղի 65-ամյա բնակչի տուն։ Ակնհայտ տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են մոտ երկու տասնյակ կանեփի թփեր, իսկ  չհրկիզվող պահարանի կիսաբաց դռնից տեսանելի էին հրազեն և փամփուշտներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 65-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Գառնու բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 65-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են որսորդական մեկփողանի ողորկափող հրացան, տարբեր տեսակի ու տրամաչափի 99 փամփուշտ և կանեփի 18 թուփ։

Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: